Իմ ընտանիքի անդամներն են՝ հայրս, մայրս, տատիկս, պապիկս ու ես։ Նրանք շատ բարի և հոգատար մարդիկ են։ Հայրս ու մայրս աշխատում են որպես գլխավոր հաշվապահ։ Տատիկս ու պապիկս չեն աշխատում։ Նրանք օգնում են, որ ես դասերս պատրաստեմ։ Մենք միասին խաղում ենք, դուրս ենք գալիս ման գալու։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։