Այս տարի ամռանը ես գնացել եմ Հունաստան։ Այնտեղ ես լավ լողացել եմ, նավարկել եմ, լիքը համով ուտելիքներ եմ կերել։ Հունաստանից հետո ես գնացել եմ Եղեգնաձոր՝ տատիկիս տուն։ Եղեգնաձորում ես խաղացել եմ, հեռուստացույց եմ դիտել, տատիկիս հետ ծաղիկներ եմ տնկել։ Հետո մայրիկիս հետ գնացել ենք Աղվերան։ Աղվերանում մենք շատ լավ հանգստացել ենք։ Հետո եկել ենք Երևան և պատրաստվել դպրոցին։
День: 20 сентября 2019
Իմ մոլորակը
Ես կուզեի ապրել Մարս մոլորակում։ Այնտեղ մարդիկ միշտ ուրախ, ու բարի կլինեին, իրար հետ ընկերություն կանեին, իրար չէին խփի ու միշտ կսիրեին իրար։ Մարսում ես կլինեի տասնութ տարեկան և համալսարան կգնայի աքլորի վրա նստած։ Այնտեղ երկնքից շոկոլադներ կթափվեին։ Իմ մոլորակում բոլոր մարդիկ զվարթ ու խաղաղ կապրեին։
