Ուրբաթ օրը մենք գնացել ենք ճամփորդության։ Մենք դասարանով գնացինք Թեժառույքի վանք։ Այն գտնվում է Մեղրաձոր գյուղում։ Ես գնացել եմ հայրիկի մեքենայով։ Ճանապարհը շատ երկար էր ու հոգնեցուցիչ, բայց ուրախ ու հաճելի էր։ Մենք հաղթահարեցինք ևս մեկ բարձունք։ Բարձունքի հաղթահարումը նվիրված էր Հայաստանի անկախության տոնին։ Այս ճամփորդությունը ես կհիշեմ դեռ շատ երկար ժամանակ։