Ես սեբաստացի եմ

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև մեր դասերը հետաքրքիր են անցնում։ Այնտեղ մենք գնում ենք լողի, հեծանիվ ենք վարում, կավով հետաքրքիր բաներ ենք պատրաստում։ Ամեն օր առավոտյան մենք ունենում ենք ընդհանուր պարապմունք, որի ժամանակ երգում և պարում ենք։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և ինձ սեբաստացի եմ համարում։