Ես Ավետիսյան Պարգևն եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում։ Ես այստեղ սովորում եմ առաջին դասարանից։ Ես շատ եմ սիրում հատկապես մեր դպրոցի ճամփորդությունները։ Օրինակ երեկ՝ մենք գնացել էինք Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան։ Մենք հաճախ գնում ենք թատրոն։Նաև հաղթահարում ենք բարձունքներ։ Ես մեր բոլոր ճամփորդություններին ներկա եմ եղել։ Մեր դպրցում ես սովորել եմ հեծանիվ վարել , լողալ , կավով պատրաստել հետաքրքիր բաներ։ Այստեղ մենք նշում ենք Ղափամայի ծեսը, Հարիսայի ծեսը, Ամանորը և այլ հետաքրքիր ծեսեր ու տոներ։ Ես բոլորի հետ ընկերություն եմ անում, բայց իմ ամենամոտ ընկերներն են՝ Մհերն ու Իսրայելը։ Ես սիրում եմ, երբ մենք դասարանով գնում ենք <<Տիգրան Հայրապետյան>> գրադարան։ Այնտեղ կան շատ հետաքրքիր գրքեր։