Այս պատմվածքը հավի ու մեղվի վեճի մասին էր։ Հավն անիմաստ տեղը մեղվին մեղադրում էր պարապության մեջ, բայց նա չէր հասկանում, որ մեղուն գլուխը կախ ավելի մեծ գործ էր անում։ Ես չհավանեցի հավին, որովհետև նա շատ ինքնահավան, եսասեր և գոռոզ էր։ Իսկ մեղուն ՝ ընդհակառակը համեստ էր և լուռ։ Նա առանց կչկչալու, գլուխը կախ մեղր էր շինում։