Ճամփորդություն դեպի սահադաշտ

Հինգշաբթի օրը մենք գնացել էինք սահադաշտ։ Մենք այնտեղ չմուշկ ենք քշել։ Սկզբում ես չէի կարողանում քշել , բայց հետո ինձ օգնեցին և ես կարողացա քշել։ Այդ օրը ես շատ ուրախ էի, որվհետև ես առաջին անգամ էի սահում։ Հետո ընկեր Մարինեն մեզ համար գնեց պոնչիկ և հյութ։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք սահադաշտում։

Ես սեբաստացի եմ․հաշվետվություն

Ես Ավետիսյան Պարգևն եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում։ Ես այստեղ սովորում եմ առաջին դասարանից։ Ես շատ եմ սիրում հատկապես մեր դպրոցի ճամփորդությունները։ Օրինակ երեկ՝ մենք գնացել էինք Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան։ Մենք հաճախ գնում ենք թատրոն։Նաև հաղթահարում ենք բարձունքներ։ Ես մեր բոլոր ճամփորդություններին ներկա եմ եղել։ Մեր դպրցում ես սովորել եմ հեծանիվ վարել , լողալ , կավով պատրաստել հետաքրքիր բաներ։ Այստեղ մենք նշում ենք Ղափամայի ծեսը, Հարիսայի ծեսը, Ամանորը և այլ հետաքրքիր ծեսեր ու տոներ։ Ես բոլորի հետ ընկերություն եմ անում, բայց իմ ամենամոտ ընկերներն են՝ Մհերն ու Իսրայելը։ Ես սիրում եմ, երբ մենք դասարանով գնում ենք <<Տիգրան Հայրապետյան>> գրադարան։ Այնտեղ կան շատ հետաքրքիր գրքեր։

Ես սեբաստացի եմ

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև մեր դասերը հետաքրքիր են անցնում։ Այնտեղ մենք գնում ենք լողի, հեծանիվ ենք վարում, կավով հետաքրքիր բաներ ենք պատրաստում։ Ամեն օր առավոտյան մենք ունենում ենք ընդհանուր պարապմունք, որի ժամանակ երգում և պարում ենք։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և ինձ սեբաստացի եմ համարում։

03 . 10.2019

Допишите оончания прилагательных

Любовь (какая?) материнск, отцовск___

Сок (какой?) свеж___, апельсинов___, томатн___, ананасов___

Одежда (какая?) зимн___, детск___, подростков____.

Дом (какой?) кирпичн___, каменн___, деревянн___, соломенн____.

Ճամփորդություն դեպի Թեժառույքի վանք

Ուրբաթ օրը մենք գնացել ենք ճամփորդության։ Մենք դասարանով գնացինք Թեժառույքի վանք։ Այն գտնվում է Մեղրաձոր գյուղում։ Ես գնացել եմ հայրիկի մեքենայով։ Ճանապարհը շատ երկար էր ու հոգնեցուցիչ, բայց ուրախ ու հաճելի էր։ Մենք հաղթահարեցինք ևս մեկ բարձունք։ Բարձունքի հաղթահարումը նվիրված էր Հայաստանի անկախության տոնին։ Այս ճամփորդությունը ես կհիշեմ դեռ շատ երկար ժամանակ։

Երբ ես մեծանամ

Երբ ես մեծանամ կուզեմ դառնալ կարատեի մարզիչ։ Ես երեխաների հետ կպարապեմ։ Ես կուզեմ նաև մեծ և սպիտակ մեքենա ունենալ ու լողավազանով տուն։ Երբ ես մեծանամ ես Սևանում կապրեմ։ Այնտեղ ամեն օր կլողամ և կհանգստանամ։

Իմ ամառային հանգիստը

Այս տարի ամռանը ես գնացել եմ Հունաստան։ Այնտեղ ես լավ լողացել եմ, նավարկել եմ, լիքը համով ուտելիքներ եմ կերել։ Հունաստանից հետո ես գնացել եմ Եղեգնաձոր՝ տատիկիս տուն։ Եղեգնաձորում ես խաղացել եմ, հեռուստացույց եմ դիտել, տատիկիս հետ ծաղիկներ եմ տնկել։ Հետո մայրիկիս հետ գնացել ենք Աղվերան։ Աղվերանում մենք շատ լավ հանգստացել ենք։ Հետո եկել ենք Երևան և պատրաստվել դպրոցին։

Իմ մոլորակը

Ես կուզեի ապրել Մարս մոլորակում։ Այնտեղ մարդիկ միշտ ուրախ, ու բարի կլինեին, իրար հետ ընկերություն կանեին, իրար չէին խփի ու միշտ կսիրեին իրար։ Մարսում ես կլինեի տասնութ տարեկան և համալսարան կգնայի աքլորի վրա նստած։ Այնտեղ երկնքից շոկոլադներ կթափվեին։ Իմ մոլորակում բոլոր մարդիկ զվարթ ու խաղաղ կապրեին։