Իմ տունը

Իմ տունը շատ գեղեցիկ է։ Մենք մեկ տարի առաջ ենք տեղափոխվել այս տուն։ Մեր տունը փոքր է, բայց շատ հարմարավետ։ Իմ տանը ես ունեմ շատ խաղալիքներ։ Ես ունեմ նաև շատ ծաղիկներ, որոնց միշտ խնամում եմ։ Ես շատ եմ սիրում իմ տունը։

Իմ ընկերը

Իմ ընկերը Իսրայելն է։ Նա գեղեցիկ է, բարի, խելացի։ Մենք միասին սովորում ենք, խաղում ենք։ Նա միշտ ժպտում է։ Մենք միշտ իրար օգնում ենք։ Իսրայելը այս տարի է տեղափոխվել մեր դասարան։ Մենք շատ արագ ընկերացանք։

Իմ ընտանիքը

Իմ ընտանիքի անդամներն են՝ հայրս, մայրս, տատիկս, պապիկս ու ես։ Նրանք շատ բարի և հոգատար մարդիկ են։ Հայրս ու մայրս աշխատում են որպես գլխավոր հաշվապահ։ Տատիկս ու պապիկս չեն աշխատում։ Նրանք օգնում են, որ ես դասերս պատրաստեմ։ Մենք միասին խաղում ենք, դուրս ենք գալիս ման գալու։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։

Первая запись в блоге

Это ваша самая первая запись. Чтобы отредактировать или удалить её, нажмите кнопку «Изменить» или создайте новую запись. Если вы хотите написать что-нибудь ещё, расскажите читателям, почему завели блог и что планируете в нём публиковать. По всем вопросам вы можете обратиться к участникам форумов поддержки.